Հնդկաստանում ջրհեղեղներից 55 մարդ է մահացել (լուսանկարներ)
Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 55 մարդ է մահացել, հայտնում է news.yahoo.com-ը:
Մեգալայա նահանգի իշխանություններն ասում են, թե նման ուժգնության ջրհեղեղներ վերջին շրջանում չեն հիշում:
Հարևան Ասսամ նահանգում 350.000 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Հարյուրավոր մարդիկ պատսպարվել են տանիքներում:
Մուսոնային անձրևներին զոհ գնացած շրջաններում փրկարարական աշխատանք է կատարում բանակը:





















