Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

12:43 • 24.09.14

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ սահմանելու մասին, գրում է ria.ru-ն:

 

Պատժամիջոցները ներառում են մի շարք ռուսական բանկերի նկատմամբ սահմանափակումներ:

 

Սա արդեն Ռուսաստանի դեմ այս տարվա գարնանինց Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների չորրորդ փաթեթն է: