Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀԱԿ պատգամավորների` իրավական ոլորտում նախաձեռնած օրենքի փոփոխություններին

20:37 • 24.09.14

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Գագիկ Ջհան¬գիր¬յա¬նի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի նա¬¬խա¬ձեռ¬¬նած՝ «Բռնությամբ կատարված հանցա¬գոր¬ծությունների զոհերին փոխհատուցելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրե¬ա¬կան դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենսդրական նախագծերի փաթեթին:

 

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության նիստի օրակարգում ներառված եզրակացությունից՝ գործադիրը համարում է, որ այսօր նման նախագծի ընդունման անհրաժեշտությունն առկա չէ, քանի որ տուժողի՝ փոխհա¬տու¬ցում ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ քրեական դա¬տա-վարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, որի համաձայն` տուժողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ստա¬նալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը:

 

Այսինքն, ըստ Կառավարության եզրակացության, գործող քրեական դատավարության օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է չթույ¬լա¬տրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը՝ չսահ¬մանա¬փա¬կե¬լով դրանք հանցագործությունների կոնկրետ շրջանակով:


«Հարկ ենք համարում հայտնել, որ ներկայացված օրենքների նախագծերի փա¬թե¬թի ըն¬դու¬նումը կհանգեցնի բյուջետային լրացուցիչ հատկացումների անհրաժեշ¬տու¬թյան, որի չափը հնա¬րավոր չէ գնահատել` ելնելով ծախսերի բնույթից: Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը գտնում է, որ ներկայացված տեսքով նախագծերի փաթեթն ընդունելի չէ, և նախագծերի փաթեթի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»,-նշված է Կառավարության եզրակացության մեջ:


Ազգային ժողովում ՀԱԿ պատգաավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը հարակից զեկուց¬մամբ հանդես կգա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: