Ղազախստանում արգելել են Պուշկինի ու Կուրմանղազիի համբույրով գովազդը

12:55 • 24.09.14

Ղազախստանում դատարանն արգելել է գովազդային պաստառը, որում համբուրվում են ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինն ու ղազախ կոմպոզիտոր Կուրմանղազի Սագիրբայուլին, հայտնում է gazeta.ru-ն:

 

Պաստառը ստեղծել էր Havas Worldwide Kazakhstan գովազդային գործակալությունը՝ «Студия 69» ակումբի գովազդի համար:

 

Դատարան էին դիմել Կուրմանղազիի անվան կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները: Բարոյական վնասի համար նրանք 33 մլն տենգե էին պահանջել:

 

Դատարանը գործակալությանը պարտավորեցրել է 185.200 տենգե վճարել, իսկ դրա ղեկավարին՝ առանձին՝ 129 640 տենգե: