Ղազախստանում Սպունգ Բոբ մուլտհերոսին ագրեսիվ խուլիգան են անվանել

18:00 • 24.09.14

Ղազախստանի կրթության և գիտության նախարարության երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զաբիրա Օրազալիևան հայտարարել է, որ Սպունգ Բոբ մուլտհերոսը վատ օրինակ է ծառայում ղազախ երեխաների համար, գրում է gazeta.ru-ն` տեղի լրատվամիջոցներին հղումով:

 

«Մուլտֆիլմում Սպունգ Բոբը հարվածում է իր հարևանին, խուլիգանություն է անում և միևնույն ժամանակ ուրախանում է: Ահա այդ խուլիգանական մտածելակերպը մնում է երեխայի ենթագիտակցության մեջ: Սպունգ Բոբի պահվածքը երեխաները համարում են, որ ճիշտ է և դրանից հետո այն կյանքի են կոչում»,- ասել է պաշտոնյան:

 

Օրազալիևան ընդգծել է, որ անհրաժեշտ է վերահսկել երեխաների կողմից հեռուստացույցի դիմաց անցկացվող ժամանակը: Նա գտնում է, որ վատ պահվածքով և ուրիշներին վնասող կերպարով ֆիլմը երեխաները կարիք չունեն առավոտից երեկո դիտելու: