Պուտինն ու Ժիրինովսկին ռուսների համար բարոյական հեղինակություն են դարձել
Ռուսաստանցիների մեծ մասը բարոյական հեղինակություններ ունի հայտնի մարդկանց շրջանում: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի վերջերս արված հարցման արդյունքները, գրում է lenta.ru-ն:
Հարցման համաձայն՝ ռուսների 60 տոկոսը հեղինակություններ է տեսնում քաղաքական և մշակույթի գործիչների, գիտնականների և մարզիկների շրջանում: Նրանց 36 տոկոսը նման մարդ է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մյուս հայտնի «հեղինակությունների» թվում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (6%), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (5%), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (4%):
Այնուհետ ցանկում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (3%) և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը (3%):
Հարցմանը մասնակցել է 1.500 մասնակից ՌԴ 43 սուբյեկտներում։










