Էլիզաբեթ թագուհին «մռռացել» է՝ Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքի մասին տեղեկանալով. Քեմերոն

11:19 • 24.09.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթը հեռախոսազրույցի ժամանակ «մռռացել» է, երբ տեղեկացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքի մասին:

 

Fox News-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատմելով, թե ինչ հաճույքով է թագուհին արձագանքել նորությանը:

 

Քեմերոնն ինքն է զանգահարել թագուհուն և հայտնել. «It's all right, it's okay»:

 

Անցած շաբաթ անկախության հանրաքվեով շոտլանդացիները «ոչ» էին ասել անկախությանը և որոշել մնալ Բրիտանիայի կազմում: