Այսօր սկսվում է հրեական օրացույցի Նոր տարին
Հրեական օրացույցով այսօր սկսվում է Ռոշ հա Շանան՝ Նոր տարին, որը նշվելու է երկու օր, հայտնում է Russia Today-ը:
Ըստ ավանդույթի՝ հրեաներն այս երեկոն անց են կացնում Տորա ընթերցելով՝ ծիսական շոֆար երաժշտական գործիքի հնչյունների ներքո, որը պատրաստված է բնական եղջյուրից:
Հրեաները հավատում են, որ Ռոշ հա Շանային յուրաքանչյուրը նոր շանս է ստանում, նույնիսկ եթե այնքան էլ չի հաջողել անցնող տարում, Նոր տարում ամեն ինչ շտկելու հնարավորություն և օրհնություն է ստանում, քանի որ այս օրերին ավելի մոտ է լինում Աստծուն:
Տոնին նաև մոմեր են վառվում, սեղան նստում. երեկոյան աղոթքից հետո մատուցվում է ավանդական քաղցրեղեն՝ մեղրով խնձոր, որը խորհրդանշում է քաղցր ու լավ տարի:
Ռոշ հա Շանայի առիթով այսօր Հայաստանի հրեական համայնքին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:










