Փարիզում Սարկոզիի նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է

14:15 • 24.09.14

Փարիզի վերաքննիչ դատարանը դադարեցրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ կոռուպցիայի և արդարադատության վրա ճնշում գործադրելու կասկածանքով հետաքննությունը, գրում է Deutsce Welle-ն: Որոշումը կայացվել է նախօրեին՝ չորեքշաբթի: Այդ մասին AFP գործակալությունը տեղեկացել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներից:

 

Սարկոզիի նկատմամբ պաշտոնական հետաքննությունը սկսվել էր հուլիսին: Քննության վարկածով՝ իր փաստաբանի միջոցով նախկին նախագահը փորձել է անօրինական ճանապարհով տեղեկություն ստանալ 2007 թվականին իր նախընտրական արշավի ֆինանսավորման մասին գործի հետաքննության մասին: Դրա համար նա Վճռաբեկ դատարանի ազդեցիկ դատախազ Ժիլբեր Ազիբերին Մոնակոյում պաշտոն է խոստացել:

 

Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները Սարկոզին հերքել է:

 

Մի քանի օր առաջ Սարկոզին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: