Ռուսաստանում պատգամավորներն առաջարկել են արգելել Skype-ի միջոցով զանգերը հեռախոսներին

11:47 • 24.09.14

Ռուսաստանի Պետդումայում պատգամավորների խումբն առաջարկում է արգելել IP հեռախոսային ծառայությունների, մասնավորապես` Skype-ի միջոցով կատարվող զանգերը ռուսական օպերատորների բաժանորդների համարներին, հայտնում է «Ведомости» թերթը:

 

Նման զանգերը, որպես կանոն, շատ ավելի էժան են, քան ռոումինգում գտնվող բջջային հեռախոսից զանգերը: Դրա հետևանքով որոշ բջջային օպերատորներ, ինչպես, օրինակ, МТС-ը, «Мегафон»-ը, «Вымпелком»-ը և Tele2-ը, տարեկան կորցնում են մինչև 90 միլիարդ ռուբլի:

 

Պատգամավորներն առաջարկում են պարտավորեցնել օպերատորներին անփոփոխ տեսքով փոխանցել զանգը նախաձեռնած բաժանորդի համարի մասին տեղեկությունները: Այդկերպ, հեռախոսին կարելի կլինի զանգել միայն այլ հեռախոսից, բայց ոչ Skype-ի միջոցով:

 

Փաստաթղթվում նշվում է, որ այդ տեխնոլոգիայի լայնամասշտաբ օգտագործումը սոցիալ-տնտեսական բնույթի վտանգ է ներկայացնում, ինչպես նաև ստեղծում է քաղաքացիների և հասարակության անվտանգության համար վտանգներ՝ խանգարելով իրավապահ մարմիններին և հակաահաբեկչական կառույցներին իրականացնել օպերատիվ աշխատանքներ: