Սլովակիան վավերացրել է Ուկրաինայի եվրաասոցացումը
Սլովակիայի խորհրդարանը չորեքշաբթի միաձայն վավերացրել է Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման մասին համաձայնագիրը, հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է korrespondent.net-ը:
Սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանը և Գերագույն ռադան միաժամանակ վավերացրել էին Ասոցացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը, Սլովակիայից բացի, վավերացրել է հինգ եվրոպական երկիր՝ Ռումինիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան և Մալթան:
Համաձայնագրի ամբողջական կիրառումը տեղի կունենա ԵՄ անդամ 28 պետությունների ազգային խորհրդարանների վավերացումներից հետո:










