Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալ. երկրի ԱԳՆ

10:40 • 24.09.14

Ուկրաինան հույս ունի ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալ արդեն նոյեմբերին: Այդ մասին 112 Украина հեռուստաալիքի եթերում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը, գրում է korrespondent.net-ը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան հույս ունի, որ նոյեմբերին ԱՄՆ սենատը կարող է Ուկրաինային հատուկ կարգավիճակ տալու մասին բանաձև ընդունել:

 

Պերեբիյնիսի խոսքով՝ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Վաշինգտոն այցի ընթացքում Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովը հաստատել է «չափազանց կարևոր բանաձև, որի համար դեռ պետք է քվեարկի ողջ սենատը, բանաձև, որտեղ խոսքը մի շարք միջոցների մասին է՝ ինչպես Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների, այնպես էլ Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին»:

 

Korrespondent.net-ը հիշեցնում է, որ Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինան չի ստանա ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակ: