Մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է Հռոմի պապի նախկին դիվանագիտական ներկայացուցիչը (լուսանկարներ)
Դոմինիկյան Հանրապետությունում Հռոմի պապի նախկին դիվանագիտական ներկայացուցիչը ձերբակալվել է՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով, գրում է CNN News-ը:
Արքեպիսկոպոս Յուզեֆ Վեսոլովսկին գտնվում է տնային կալանքի տակ, նշվում է Վատիկանի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վատիկանի հատուկ հանձնաժողովը նրան մեղավոր էր ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնության համար և զրկել աստիճանից:
2013-ի սեպտեմբերին հայտարարություններ են հայտնվել, որ արքեպիսկոպոսը վճարի դիմաց սեռական բնույթի հարաբերությունների մեջ է մտել անչափահասների հետ:














