Չեխիայի նախագահը փոստով սպիտակ փոշով ծրար է ստացել

15:59 • 24.09.14

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հասցեին ծրար է ստացվել անհայտ բաղադրության սպիտակ փոշով: Այդ տեղեկությունը հաստատել է Պրահայի ոստիկանության ներկայացուցիչ Յանա Մացալիկովան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Դա անանուն նամակ էր՝ անհայտ բաղադրության սպիտակ փոշով»,- ասել է նա:

 

Ինչպես հաղորդվում է, տեղում աշխատում են ոստիկանական փորձագետները, հրշեջները և սակրավորները:

 

Ինքը՝ Չեխիայի Հանրապետության ղեկավարը, աշխատանքային այցով գտնվում է Զլինի շրջանում: «Տեղի ունեցածի մասին նա տեղեկացվել է»,- հայտնել է նրա մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը: