Արտաշատ-Երևան ճանապարհին «Մերսեդես-Բենց C-200»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու և տեղափոխել հիվանդանոց

16:09 • 24.09.14

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի 16-րդ փողոցի հետ հատման վայրում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու և տեղափոխել նրան հիվանդանոց:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն: