Հայ գերի Սարգիս Անանյանը վերադարձվել է հայկական կողմին. ԿԽՄԿ-ն հաստատել է լուրը

14:26 • 25.09.14

Հայաստանի քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը, ով ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանը խախտելու համար, վերադարձվել է հայկական կողմին: Այդ մասին ասվում է հինգշաբթի Ադրբեջանի անհետ կորած գերիների և պատանդների պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, գրում է Trend գործակալությունը:

 

Անանյանի վերադարձը կազմակերպվել է պետական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և անցել է առանց միջադեպերի, ասված է հաղորդագրության մեջ:

 

ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից Tert.am-ին հաստատեցին լուրը:

 

Ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1961թ. :