Բրիտանիայում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 9 ենթադրյալ անդամ

12:22 • 25.09.14

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալվել է ինը մարդ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Առկա տեղեկությունների համաձայն՝ բոլոր ձերբակալվածները մեկ կազմակերպության անդամ են:

 

Այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվում: