Չիկագոյի քաղաքապետը ցանկանում է, որ մարիխուանան օրինականացվի ամբողջ Իլինոիս նահանգում
Ամերիկյան Իլինոիս նահանգում մարիխուանայի օրինականացման կողմնակիցները ստացել են հայտնի և ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի` Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելի աջակցությունը, գրում է rt.com-ը:
ԱՄՆ-ում միայն երկու նահանգներ են օրենքով թույլատրում չափահաս անձանց օգտագործել ամեն տեսակի մարիխուանա՝ Վաշինգտոնը և Կոլորադոն:
Մոտ 20 նահանգներում և քաղաքներում միայն թույլատրված է հատուկ դեպքերում մարիխուանայի օգտագործումը, այդ թվում նաև Իլինոիսում:
Քաղաքապետն իր կարծիքն արտահայտել է Իլինոիսի գլխավոր վեհաժողովի ժամանակ և նշել, որ շատ անարդար է, որ մի քանի գրամ մարիխուանայի համար մարդկանց ձերբակալում են կամ տուգանում, այնինչ մարիխուանան կարող է դեպի լավը փոխել մարդկանց կյանքը:
Բացի այդ, Ռամ Էմանուելը գտնում է, որ ոչ բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացմամբ կարող է փոխվել քրեական մի ողջ համակարգ, որը կօգնի ռեսուրսներ և դրամական միջոցներ տնտեսել:










