Հունաստանում ձերբակալել են երեխաների թրաֆիքինգով զբաղվող միջազգային խմբի անդամներին

00:09 • 25.09.14

Հունաստանի ոստիկանությունը բացահայտել է երեխաների թրաֆիքինգով զբաղվող միջազգային խմբի գործունեությունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Հունաստանի կենտրոնում՝ Տրիկալա քաղաքում, ձերբակալված հանցավոր խմբի անդամներից չորսը հույն են, երկուսը՝ բուլղարացի:


Հունաստանի իրավապահ մարմինների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Բուլղարիայի տարածաշրջանում հանցագործները փնտրել են ֆինանսական խնդիրներ ունեցող չամուսնացած հղի կանանց:


Համապատասխան զոհին գտնելով՝ հանցագործները համոզել են նրան՝ երեխային հանձնել իրենց որոշակի գումարի դիմաց, իսկ համաձայնության եկած մայրերին ուղարկել են Հունաստան: Խումբը բացահայտվել է ոստիկանության՝ երեխա չունեցող զույգ ձևացող աշխատակիցների միջոցով: