Վիրահատական միջամտության միջոցով իբր՝ 3-րդ կուրծք ավելացրած ամերիկուհուն մեղադրել են խարդախության մեջ

20:29 • 25.09.14

21-ամյա ամերիկուհի Ժասմին Տրիդևիլը, ով մոտ 50.000 դոլար է ծախսել 3-րդ կուրծք ունենալու և դրա շնորհիվ MTV հեռուստաընկերության հաղորդավարուհի դառնալու համար, խարդախության մեջ է մեղադրվում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Vesti.ru-ին:


Պարզվել է, որ աղջկա անունն իրականում Ալիշա Հեսլեր է, իսկ նրա երրորդ կուրծքը կեղծ է: Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի ոստիկնությունը, օդանավակայանում ստուգելով աղջկա ուղեբեռը, երրորդ կրծքի պրոթեզ է հայտնաբերել, որը հեշտությամբ ամրացվում է ամերիկուհու մարմնին: