Մոսկվայի «Դաշնության աշտարակը» դարձել է ամենաբարձրը Եվրոպայում (լուսանկարներ)

15:19 • 25.09.14

Մոսկվա Սիթիում՝ Մոսկվայի գործարար կենտրոնում գտնվող «Դաշնության աշտարակը» դարձել է ամենաբարձրը Եվրոպայում, հայտնում է gazeta.ru-ն:

 

Կառույցի բարձրությունը հասել է 343 մետրի՝ ցուցանիշ, որով նա առաջին շինությունն է Եվրոպայում:

 

Կառուցապատող ընկերությունը հայտնել է, որ դա հնարավոր է դարձել ամսական երեքական հարկ կառուցելու շնորհիվ: Շենքն ավարտին կհասցվի  և կապակեպատվի տարեվերջին:

 

«Դաշնության աշտարակը» բաղկացած է երկու՝ «Արևելք» և «Արևմուտք» աշտակարներից: Կառուցվող «Արևելք» աշտարակը շինարարության ավարտին կունենա 95 հարկ, բարձրությունը կկազմի 373,7 մ: