Անգլուհու մոտ քաղցկեղը հայտնաբերվել է նրա շան բնազդի շնորհիվ
Անգլիայի Պորտսմուտ քաղաքում 4-ամյա Միսսի անվամբ լաբրադոր ցեղատեսակի շունը ամիսներ շարունակ թաթն անընդհատ դրել է 48-ամյա տիրուհու՝ Էլիսոն Պաուելի կրցքավանդակին, որտեղ էլ ուռուցք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Mirror-ին:
Ընտանի կենդանու մշտական և հետևողական գործողությունների շնորհիվ անգլուհին իր մոտ կրցքագեղձի քաղցկեղ է հայտնաբերել՝ զարգացման դեռևս վաղ փուլում:
Պաուելի խոսքով՝ սկզբում նա մտածել է, որ Միսսին պարզապես փորձում է ուշադրություն գրավել, սակայն մեկ օրվա մեջ շունը դեպրեսիվ վիճակում է հայտնվել և սկսել է շատ վատ ուտել:
Սկզբում անգլուհին շանն անասնաբույժի մոտ է տարել, և երբ մասնագետը փաստել է, որ շունը լիարժեք առողջ է, Պաուելը որոշել է, որ ինքն էլ պետք է ստուգում անցնի:











