Կինը, ով դաժան ծեծի էր ենթարկվել ամերիկացի ոստիկանի կողմից, 1.5 մլն դոլար փոխհատուցում կստանա (տեսանյութ)
Ամերիկուհին, ով դաժան ծեծի էր ենթարկվել Կալիֆորնիայի մայրուղու պարեկային ծառայության սպայի կողմից՝ ավտոմայրուղու երկայնքով բոբիկ քայլելու համար, 1.5 մլն դոլար փոխհատուցում կստանա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Մառլին Փիննոքին հասցված հարվածները տեսանկարահանել էր անցորդ ավտոմոբիլիստը, ինչն էլ նպաստել է գործի կարգավորմանը, ինչպես նաև՝ սպա Դանիել Էնդրյուի՝ հրաժարական տալու որոշմանը:
Կալիֆորնիայի մայրուղու պարեկային ծառայության հանձնակատար Ջո Ֆեռոուն հաստատել է գործի կարգավորումը և դատավորի որոշումը Փիննոքին փոխհատուցում տալու համար:












