Հնդկաստանի վարչապետը ուղիղ եթեր դուրս կգա սեփական ռադիհաղորդումով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սեփական ռադիոհաղորդումով հանդես կգա All India Radio ռադիոկայանի ուղիղ եթերում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Հնդկաստանի վարչապետի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարությանը:
«Բավականին նոր գաղափարներ և առաջարկություններ են ստացվել իմ ապագա ռադիոհաղորդման վերաբերյալ: Որոշել ենք առաջին հաղորդմամբ եթեր դուրս գալ հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին»,-գրել է Նարենդրա Մոդին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ռադիոհեռարձակման ժամը պատահաբար չի ընտրվել, այդ օրը Հնդկաստանը Դուսերա ազգային տոնն է նշում, իսկ երկրում այդ օրը ոչ աշխատանքային է համարվում, որն էլ հնարավորություն կտա ունկնդիրների բավականին մեծ լսարան ապահովել:










