«Իսլամական պետության» կողմից կռվում է 13 հազար գրոհային 80 երկրից. Պան Գի Մուն
13 հազարից ավելի օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ կռվում է «Իսլամական պետության» և «Ֆրոնտ Ան-Նուսրայի» կողմից: Այդ մասին հայտարարել է չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահաբեկչության դեմ պայքարին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում, գրում է korrespondent.net-ը:
«Ալ Կաիդայի» առնչությամբ ՄԱԿ-ի մոնիթորինգի խմբի գնահատականներով՝ 13 000-ից ավելի օտարերկրյա գրոհային-ահաբեկիչ ՄԱԿ-ի 80 անդամ-երկրներից միացել է «Իսլամական պետության» և «Ֆրոնտ Ան-Նուսրային»:
«Երկարաժամկետ հեռանկարով ահաբեկիչների համար ամենամեծ վտանգը հրթիռների ուժը չէ, այլ ներառական քաղաքականությունը»,- ասել է Պան Գի Մունը:
Korrespondent.net-ը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 24-ին բանաձև է ընդունել ահաբեկիչների դեմ խիստ միջոցների ձեռնարկման օգտին: Բանաձևը, որն ուղղված է օտարերկրյա գրոհայինների դեմ պայքարին, ստացել է Անվտանգության խորհրդի բոլոր անդամ-երկրների հավանությունը:










