Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

12:07 • 25.09.14

Կառավարության որոշմամբ այսօր Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և արդյունավետ աշխատանք ցանկացավ:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր նույն պաշտոնը. նրա տան մոտ 2013թ. հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։

Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։