Վենեսուելայի նախագահը կնոջ հետ սալսա է պարել Բրոնքսում (տեսանյութ)

16:16 • 25.09.14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկը՝ Բրոնքս, հաղորդում է ria.ru-ն:

 

Թաղամասի բնակիչները նախագահին ամենաջերմ ընդունելությունն են ցույց տվել, ինչին Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, պատասխանել են հիանալի սալսայով:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադուրոն, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ կազմակերպությունը խորը ժողովրդավարական վերափոխումների կարիք ունի: