ՄԱԿ-ը խորը ժողովրդավարական բարեփոխումների կարիք ունի. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, հայտարարել է, որ կազմակերպությունը խորը ժողովրդավարական վերափոխումների կարիք ունի, գրում է Взгляд-ը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման մասին պահանջով բազմիցս հանդես է եկել Բոլիվարիանական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսը:
Մադուրոյի խոսքով՝ ՄԱԿ-ը «պետք է հարմարեցվի բազմաբևեռ աշխարհի պայմաններում աշխատանքի համար»: Դրա համար, մասնավորապես, «անհրաժեշտ է ամրապնդել Քարտուղարությունը, մեծացնել դրա քաղաքական և ինստիտուցիոնալ կշիռը, որպեսզի այն ներկայացնի բոլորին և կարողանա փնտրել խաղաղության պահպանման և համաշխարհային կոնֆլիկտների լուծման ուղիներ»:










