Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա խաչմերուկում Mercedes-ը բախվել է ծառին. դեպքի վայրում վարորդ կամ ուղևոր չի գտնվել

08:22 • 25.09.14

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 05։16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում` «Մերսեդես» մակնիշի 20NN001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:


Դեպքի վայրում վարորդը կամ ուղևորները չեն գտնվել:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: