ԱՄՆ-ն և դաշնակիցները Սիրիայում ռմբակոծել են իսլամիստների նավթագործարանները

16:28 • 25.09.14

NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն և արաբական դաշնակից երկրները ռմբակոծության են ենթարկել Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից վերահսկվող նավթի վերամշակման մոդուլային նավթաթոր գործարանները:

 

Ըստ աղբյուրի՝ խոսքը Սիրիայի արևելքի 12 նման կառույցի մասին է: Ոչնչացվել է նաև ԻՊ-ին պատկանող մեկ փոխադրամիջոց:

 

ԱՄՆ-ի զինուժի նախնական գնահատականով՝ նավթագործարաններին հասցված հարվածները հաջող են եղել՝ ծառայել են նպատակին: Բանն այն է, որ նավթարտադրության ոլորտը վերահսկելով՝ «Իսլամական պետությունն» օրական առնվազն մեկ մլն դոլարի եկամուտ էր ունենում, ինչն այժմ խափանված է: