Նիգերիայում սպանվել է «Բոկո Հարամի» առաջնորդը՝ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը
Նիգերիայի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, որն ահուսարսափի մեջ էր պահում այդ երկիրը, հայտնում է news.yahoo.com-ը:
Նրան սպանելու գործողության մանրամասները չեն ներկայացվում:
Աբուբաքր Շեկաուն, սակայն, նաև նմանակ է ունեցել՝ ոմն Բաշիր, որը, ըստ բանակի պարզաբանման, տեսաուղերձներում հանդես է գալիս «Բոկո Հարամի» առաջնորդի անունից: Նա ևս սպանված է:
Սա առաջին անգամն է, որ զինվորականները հայտարարում են Շեկաուի մահվան մասին: Նախկինում նման տեղեկություններ են հայտնվել 2009-ին և 2013-ին:
Շեկաուն համարվում էր աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից, անցած տարի ԱՄՆ-ն նրա գլխի համար 7 մլն դոլար գումար էր խոստացել:










