Թուրքիայում վարձակալության կտրվի ուրվական քաղաքը
Մոտ մեկ դար առաջ լքված` աշխարհի ուրվական-քաղաքներից մեկն առաջին համաշխարհային պատերազմից հետո կարող է վերածնվել որպես նոր զբոսաշրջային կենտրոն: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Թուրքիայի իշխանությունը զբոսաշրջության ոլորտում իր հեղինակությունից օգուտ քաղելու նպատակով մասնակի վերականգնման դիմաց աճուրդով վարձակալության է տվել 49 տարի շարունակ լքված վիճակում գտնվող Կայակոյ բնակավայրը:
Տավրյան լեռների դիմաց տեղակայված քաղաքում հարյուրավոր քանդված քարե տներ են և երկու եկեղեցի, որտեղ ժամանակը կանգ է առել 100 տարի առաջ: 18-րդ դարին թվագրված ավերակները հնագիտական տարածքի պաշտպանության մաս են կազմում, որոնք վերջին ժամանակահատվածում շատ ճանապարհորդների են գրավել:










