Վրաերթ Կոտայքի մարզում. 4-ամյա տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 25֊ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 19․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 25-ամյա Գագիկ Խաչատրյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում, իր վարած Վազ 2121 մակնիշի 43 ՕԼ 401 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ, հայր և որդի՝ 4-ամյա Հարություն Մովսիսյանին և 30-ամյա Գևորգ Մովսիսյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:










