Ամենակարևորը՝ ծրագրերը ձևական բնույթ չկրեն. Արմեն Ալավերդյան
«Ունիսոն» հասարակական կազմակերպութան նախագահ Արմեն Ալավերդյանը Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագիրը դրական է գահատում։
«Նկատելի է, որ սոցիալական պաշտպանության գաղափարից ավելի շատ անցում է կատարվել իրավական պաշտպանությանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ դրական է նաև առաջատար միջազգային չափանիշներին անցումը։
Ինչ վերաբերում միջոցառումների ծրագրին, ապա նա ողջունեց, որ քաղաքաշինության նախարարությանը պարտավորեցվում է կատարել հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ «Հաջորդ դրական դրույթն այն է, որ քաղաքապետարանը պատասխանատու է տեսողություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտի մատչելիությունը ապահովելու հարցում»,-ասաց նա։
Անդրադառնալով ծրագրի բացասական կողմերին՝ Արմեն Ալավերդյանն ասաց, որ ծրագրում որպես պարտադիր պահանջ նշված է, որ պետք է կառուցապատողները հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց շենքերի մատչելիությունը, ինչի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ «Նախ՝ պետք է շատ հստակ նորմեր, մեխանիզմներ լինեն, որ պատասխատվություն կրի ցանկացած օրինախախտը։ Մի քիչ զարմանալի է, որ երկրի մասշտաբով միայն Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու։ Ի՞նչ է նշանակում, որ օրինակ՝ Տավուշի մարզում կարելի է շենք կառուցել, որը մատչելի չի լինելու հաշմանդամություն ունեցող մարդկանց»,-ասաց նա։










