Ավստրալիայի զորքերը սկսել են տեղակայումը Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար

11:55 • 26.09.14

Մերձավոր Արևելքում սկսվել է Ավստրալիայի զինված ուժերի տեղակայումը, որը որոշել է միանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիային, հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, գրում է Взгляд-ը:

 

«Հենց հիմա ավստրալական զորքերը տեղակայվում են Մերձավոր Արևելքում, որպեսզի մենք կարողանանք միանալ կոալիցիային, որպեսզի թուլացնենք և ոչնչացնենք «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումն Իրաքի կառավարության խնդրանքով»,- ասել է Էբոթը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ավստրալական մամուլը, այդ կոնտինգենտում կա 600 զինծառայող, առաջին հերթին՝ ավիացիայի սպասարկման համար:

 

Դրանք կտեղակայվեն Արաբական Միացյալ Էմիրություններում՝ FA18 ութ կործանիչներով: