Վիկտորյա Բեքհեմը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան (լուսանկարներ)
Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ հայտնի դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցով, գրում է Газета-ն։
Նրա խոսքով, ՄԱԿ-ին միանալ ինքը որոշել է Հարավային Աֆրիկա կատարած այցից հետո։
Արդեն մի քանի տարի է Վիկտորյան և նրա ընտանիքը զբաղվում են բարեգործությամբ. օրինակ, նյութապես աջակցում են Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող հիմնադրամին։
Բեքհեմը հայտնել է, որ Աֆրիկայի երկրներում ՄԻԱՎ-վարակակիր մայրերի համար միջոցներ հավաքելու նպատակով աճուրդում վաճառքի է դրել մոտ 600 իր սեփական զգեստապահարանից։ Այժմ նրան հաջողվել է հավաքել մի քանի հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։






















