Չիկագոյում հրդեհի պատճառով չվերթները հետաձգվել են

17:55 • 26.09.14

Չիկագոյի Օհարա և Միդուեյ օդանավակայանները ստիպված են եղել հետաձգել թռիչքները և հարևան նահանգների  օդանավակայաններ ուղղորդել վայրէջքի պատրաստվող ինքնաթիռները, գրում է lenta.ru-ն:

 

Այդ ամենի պատճառն ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարման ռադիոլոկացիոն համալիրում բռնկված հրդեհն է եղել, հայտնում է Associated Press-ը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան 5:45-ին՝ ՀՀ ժամանակով՝ 14:45-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

Embedded image permalink

Embedded image permalink