Անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում. Արծրուն Հովհաննիսյանը ՝ մարզահամերգայինի անվանափոխության մասին

19:01 • 26.09.14

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սադրիչ է որակել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին խոսակցությունները: Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի´ հայրենակիցներ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ կապված՝ նշեմ, որ անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում»:

 

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի հարցերով պատասխանատու Կորյուն Գրիգորյանը հայտարարել է, թե այսուհետ մարզահամերգային համալիրը կոչվելու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: