Իրանն ու «վեցյակը» երբեք այդքան մոտ չեն եղել միջուկային խնդրի լուծմանը. Գերմանիայի ԱԳՆ
Իրանն ու միջազգային միջնորդ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) դեռ երբեք այդքան մոտ չեն եղել միջուկային խնդրի լուծմանը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է Взгляд-ը:
«Մենք երբեք այդքան մոտ չենք եղել գործարքին, ինչպես այժմ: Բայց ճշմարտությունն այն է, որ բանակցությունների եզրափակիչ փուլն ամենադժվարն է: Եկել է ժամանակը վերջ դնելու այս կոնֆլիկտին: Ես հույս ունեմ, որ Իրանը, նայելով աշխարհում և Մերձավոր Արևելքում իրավիճակին, գիտի և զգում է, որ բանակցությունների տապալումն այժմ պարզապես անընդունելի է»,- հայտարարել է Շտայնմայերը:
Ավելի վաղ Իրանի նախագահը հույս էր հայտնել, որ Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել «կարճ ժամանակահատվածում»:










