Իսպանիայի թագուհի Լետիսիայի ընտանիքի 3 անդամ քրեական պատասխանատվության կենթարկվի
Իսպանիայի թագուհի Լետիսիայի ընտանիքի 3 անդամ՝ հայրը, հորաքույրը և տատիկը, պարտքերը չվճարելու գործով քրեական պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով El Mundo-ին:
Իսպանական արդարադատությունը երկու հանցագործության մեջ է կասկածում թագուհու հորը՝ Խոսուս Օրտիս Ալվարեսին, հորաքրոջը՝ Էնար Օրտիս Ալվարեսին, և տատիկին՝ Մարիա Դել-Կարմեն Ալվարեսին:
Մեղադրող կողմը կասկածյալներից յուրաքանչյուրի համար 2 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում, ինչպես նաև՝ Խեսուս և Էնար Ալվարեսների պարագայում արգելքի սահմանում, որպեսզի վերջիններս այլևս ադմինիստրատիվ պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունենան:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ հետաքննության տվյալների համաձայն՝ իսպանիայի թագուհու հորաքույրը 22.6 հազար եվրո մայր գումար և 6.780 եվրո վճարվելիք տոկոսներ է պարտք 2009 թվականին ձևավորված Henarmonia ընկերությանը:










