Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը ցուցադրել է Կիմ Չեն Ընին կաղալիս (տեսանյութ)

11:29 • 26.09.14

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը կաղում է, գրում է Газета-ն՝ ճապոնական Kyodo գործակալությանը հղումով։

 

Այս տարվա հուլիսին արված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ընը կաղում տարբեր միջոցառումների մասնակցելու ընթացքում։

 

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հյուսիսկորեացի առաջնորդը դադարել է երևալ հանրության մեջ։ Նման երկարատև բացակայությունը մարդկանց ստիպել է ենթադրել, որ Կիմ Չեն Ընը հիվանդացել է։