Մոլդովան ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել խաղաղապահներին Մերձդնեստրից
Ռուսաստանը պետք է դուրս բերի իր խաղաղապահներին Մերձդնեստրից, դրանց կփոխարինի միջազգային քաղաքացիական առաքելությունը, հայտարարել է Մոլդովայի արտգործնախարար Նատալյա Գերմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հաղորդում է Взгляд-ը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կավարտի զորքերի դուրսբերման գործընթացն առանց հետագա ձգձգումների»,- ասել է արտաքին գործերի նախարարը:
Գերմանը նաև մերձդնեստրյան կարգավորման շուրջ 5 + 2 (Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ – Մոլդովա, Մերձդնեստր) ձևաչափով բանակցությունների շուտափույթ վերսկսման օգտին է արտահայտվել:
Ընդ որում՝ նա նշել է, որ ռուսական զորքերի ներկայությունը «հավելյալ խոչընդոտներ» է ստեղծում խաղաղ գործընթացին:










