Նոր Նորքում վրաերթի են ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և 3-ամյա աղջկա
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարևանությամբ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և 3-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.50-ին, վրաերթը կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Բաղդասար Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վրաերթը կատարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:










