Աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը

20:54 • 26.09.14

Ոստիկանությունում կադրային փոփոխության արդյունքում աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։


Նա նշեց, որ Ռոբերտ Նավասարդյանը գրանցվել է կադրերի ռեզերվում։