Նավերը չեն կարողանում մտնել Փոթի նավահանգիստ՝ վատ եղանակային պայմանների պատճառով

17:26 • 26.09.14

Եղանակային վատ պայմանները խոչընդոտներ են ստեղծել Վրաստանի Փոթի նավահանգիստ նավերի մուտք գործելու համար, գրում է Georgia Online-ը:

 

Ներկայում նման իրավիճակում է հայտնվել 3 լաստանավ և 14 նավ:

 

«Մենք չենք կարող թույլ տալ նավին մտնել նավահանգիստ փոթորկի ժամանակ, քանի որ իրավիճակը վտանգավոր է, այդպիսի պահերին նավահանգիստը փակվում է: Եթե եղանակի տեսությանը հետևենք, ապա ծովը երեկոյան կհանդարտվի, ինչի արդյունքում գործընթացը կվերականգնվի»,- հայտնել է հեռավոր նավարկությունների նավապետ Զուրաբ Տերենտևը: