Ուկրաինացի սկանդալային լրագրողն այս անգամ հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը, ում «զոհը» եղել են Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և հոլիվուդյան այլ աստղեր, այս անգամ հարձակվել է իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի վրա, գրում է Комсомольская Правда-ն։
Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվան ներկա գտնվելու։ Նրանք ժամանել են Balmain ընկերության ցուցադրությանը, որին պետք է մասնակցի Քիմի քույրը։
Սեդյուկը սպասել է նրանց ամբոխի մեջ։ Երբ Քարդաշյանը դուրս է եկել մեքենայից, Սեդյուկը մոտեցել է նրան, քաշել մազերից և փորձել գցել հատակին։ Աստղերի թիկնապահներն արագ արձագանքել են, բռնել Քիմին և «փրկել» հետագա հարձակումներից։
Ինչպես հայտնում են եվրոպական պարբերականները, Սեդյուկը դեռևս չի ձերբակալվել։
«Հուսով եմ՝ Քիմը չի տուժել։ Նա աստվածուհի է, և ես չէի ցանկանում նրան վնասել»,- ասել է սկանդալային լրագրողը։



























