Ռուսաստանցի զբոսաշրջիկը վանդալիզմի գործողություն է կատարել Գառնի տաճարում

19:52 • 26.09.14

Ռուսաստանի քաղաքացի ոմն Մաքսիմ Նիկիտենկոն ներկերով գրառումներ է արել հայկական հեթանոսական տաճարում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Գազետա»-ն:

ՀՀ մշակույթի նախարարության տվյալով՝ դա տեղի է ունեցել ուրբաթ օրը: Վանդալիզմի գործողությունը նկատել է տաճարի մեկ այլ այցելու և դիմել հսկիչներին:

 

Ռուսաստանցին աերոզոլային ներկով գրել է՝ «Աշխարհում կուռքը ոչինչ է»:  Վանդալը հանձնվել է իրավապահներին: Նիկիտենկոն բացատրություն է տվել Գառնիի ոստիկանությանը: Գառնիի անվտանգության աշխատակիցներից մեկն ասել է, որ վանդալը 22–23 տարեկան է և չի զղջացել իր արարքի համար: 

 

Վանդալին սպասվում է խոշոր տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով: Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը համարվում է 50 հազար դրամը: