Ուկրաինայում հերթական պատգամավորին են նետել աղբամանը (տեսանյութ)

17:34 • 26.09.14

Ուկրաինայի Ռովենի շրջանային խորհրդի նիստի ժամանակ տեղի ակտիվիստները դահլիճից ձեռքերի վրա դուրս են բերել շրջանային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Դանիլչուկին և նետել աղբամանը, հայտնում է segodnya.ua կայքը:

 

Ակտիվիստների պնդմամբ՝ Դանիլչյուկը մեղադրվում է Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչների հետ համագործակցելու համար:

 

Դանիլչյուկը հայտարարել է, որ միշտ եղել է «Բատկիվշչինա» կուսակցության կողմնակից և երբեք չի անդամագրվել  Ռեգիոնների կուսակցությանը և չի աջակցել նրանց վարած քաղաքականությանը:

 

Հիշեցնենք, որ օրերս էլ Կիևում բարկացած ամբոխը պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն էր նետել աղբամանը։ Մարդիկ թույլ չէին տվել նրան դուրս գալ աղբամանից և մեղադրել էին նրա համար, որ «իր նմանների պատճառով զոհվում են իրենց եղբայրներն ու ընկերները»։ Միջադեպը տեղի էր ունեցել անմիջապես Գերագույն ռադայի շենքի մոտ: