Ինդոնեզիայում միասեռականության համար կպատժեն ճիպոտահարությամբ
Ինդոնեզիայում՝ Սումատրայի հյուսիսային ծայրում գտնվող Աչեխ նահանգի տարածքում, մարմնական պատիժ է սահմանվել միասեռականության համար:
ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ շրջանի պատգամավորներն այսօր համապատասխան օրենք են ընդունել: Ըստ այդմ՝ ճիպոտի 100 հարված կհասցվի միասեռականներին, և` ո'չ միայն տեղացիներին, այլև՝ արտասահմանցիներին էլ: Աչեխում նաև շարիաթ է գործում, ճիպոտահարությունները հրապարակային են:
Հիմնավորումը օրենքի «համապատասխանությունն է իսլամին»: Օրենքը համաձայնեցվել է Ինդոնեզիայի ՆԳՆ-ի հետ: Վերջինս դեռ պետք է պաշտոնապես հաստատի օրենքը:
Ամենախիտ բնակեցված մուսուլմանական երկիր Ինդոնեզիայի մնացած տարածքներում միասեռականությունը հանցանք չի համարվում:










