ԼՂՀ այցելած ֆրանսիացի սենատորի հարցով Ադրբեջանը կդիմի Ֆրանսիայի համապատասխան կառույցներին

10:51 • 27.09.14

Ադրբեջանը Ֆրանսիայի պաշտոնական կառույցներին կդիմի` ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի` ԼՂ այցի հետ կապված, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով:

 

ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևն ասել է, թե «իր այցով ֆրանսիացի սենատորը խրախուսում է անջատողականությունը»:

 

Ֆիլիպ Կալտենբախը, ով նաև Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, օրերս այցելել է Հայաստան, եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ հայտարարել է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական արժեքները զարգացած են և կոչ արել Ադրբեջանին օրինակ վերցնել: